Մշակույթ

Լիլիթ Մակունցը կարևորում է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելը

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Մակունցը կարևորում է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ներկայացրել է ոլորտում իրականացվելիք փոփոխությունների գերակայությունները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ առաջնահերթ խնդիր է օրենսդրական դաշտի կարգավորումը:

«Հուշարձանների պաշտպանությունը, իհարկե, պետք է լինի գերակա շահ, մշակութային կյանքի ակտիվացումը և հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելը նույնպես կարևորում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մակունցը:

Նախարարը նաև ընդգծեց, որ հավասար պայմանների ապահովումն ու թափանցիկ գործելաոճը պետք է լինի մշակույթի նախարարության գերակայություններից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում