Հասարակական

Արցախում վիրավորված զինվորի վիճակը կայուն է. քննարկվում է զինվորի վիրահատության հարցը

1 րոպեի ընթերցում

Արցախում վիրավորված զինվորի վիճակը կայուն է. քննարկվում է զինվորի վիրահատության հարցը

ԵՐԵՎԱՆ 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13-ին վիրավորում ստացած 1998 թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանի առողջական վիճակը կայուն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Քննարկում ենք հետագայում վիրահատության ենթարկելու անհրաժեշտության հարցը»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը:

Շամխալ Պետրոսյանը վիրավորումը ստացել է որովայնի շրջանում մայիսի 13-ի գիշերը, ինչից հետո տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Վիճակը կայունանալուց հետո մայիսի 15-ին տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում