Հարրին եւ Մեգանը հարսանիքից հետո առաջին անգամ ներկայացել են հանրությանը
1 րոպեի ընթերցում
![Հարրին եւ Մեգանը հարսանիքից հետո առաջին անգամ ներկայացել են հանրությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/934552.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգանը, առաջին անգամ հանրությանը ներկայացել են ընտանեկան զույգի կարգավիճակում: Մայիսի 22-ին նրանք թեյախմության են մասնակցել Բուքինգհեմյան պալատում, որը նվիրված Էր արքայազն Չառլզին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Արքայազն Չառլզի 70-ամյա հոբելյանի առթիվ թագավորական ընտանիքը մի շարք հանդիսավոր միջոցառումներ Է անցկացնում, որոնցից մեկին ժամանել են նաեւ նորապսակները:
Չառլզի ծննդյան օրը, որն այս տարի նշելու Է 70-ամյա հոբելյանը, նոյեմբեր ամսին Է: Այդ օրվա նախաշեմին Բուքինգհեմյան պալատի այգում տեղի Է ունեցել թեյախմություն:
Ընդունելությանը ներկա են եղել բարեգործական կազմակերպությունների ավելի քան 6 հազար ներկայացուցիչներ, որոնց օժանդակում են Չառլզը եւ նրա կինը՝ Քամիլան:
Դիմելով հյուրերին՝ արքայազն Հարրին հայտարարել Է լռության րոպե՝ ի հիշատակ Մանչեսթրում կատարված հարձակման զոհերի:
Այնուհետեւ նա մեծ ջերմությամբ պատմել Է իր հոր վարակիչ եռանդի եւ բարեգործական աշխատանքում նրա խանդավառության մասին: