Առանց ԼՂ հակամարտության հիմնական կողմի առաջընթացն անհնար է. Շավարշ Քոչարյանը՝ բանակցություններին Արցախի մասնակցության մասին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունն անհրաժեշտություն է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ այդ մասին խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Եթե կազանյան հանդիպումը բարեհաջող ավարտվեր, ապա այդ փաստաթղթին Արցախը ևս հավանություն պետք է տար, և երեք երկրները միասին աշխատեին խաղաղության պայմանագրի վրա: Ես զարմանում եմ այս աժիոտաժի վրա: Ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, առաջընթացն անհնարին է», - հավելեց Քոչարյանը:

Փոխնախարարը ընդգծեց, որ եթե այժմ Արցախը չի մասնակցում բանակցություններին, ապա դա պայմանավորված է զուտ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմամբ:

«Մյուս կողմից՝ համանախագահները լավ գիտեն, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, և այն պահից, երբ հնարավորություն լինի առաջընթաց գրանցել, այդ պահից Արցախը կմասնակցի: Այլ ձևակերպմամբ` Արցախի մասնակցել-չմասնակցելը լակմուսային թղթի պես ցույց է տալիս՝ արդյոք Ադրբեջանը իրո՞ք ձգտում է առաջընթացի բանակցային գործընթացում, թե օգտագործում է ամբողջ գործընթացը՝ իր ապակառուցողական քաղաքականությունը շարունակելու համար»,-ընդգծեց Քոչարյանը;

Մայիսի 3-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին պետք է մասնակցի նաև Արցախը, քանի որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ առաջընթացի հասնել: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը բանակցում է իր անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը:

Հայերեն العربية English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ