Life

Առանց շասսիի մարդատար հանրանավը վայրԷջք Է կատարել Ջիդայում

1 րոպեի ընթերցում

Առանց շասսիի մարդատար հանրանավը վայրԷջք Է կատարել Ջիդայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Airbus A330 մարդատար ինքնաթիռը, որը Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքից մեկնել Էր Բանգլադեշի մայրաքաղաք Դաքա, հարկադիր վայրԷջք Է կատարել Ջիդա քաղաքում, որը գտնվում Է թագավորության արեւմուտքում:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Asharq Al-Awsat թերթը: Ավիափոխադրողի ներկայացուցիչ Աբդել Ռահման աթ Թեյիբի խոսքով՝ թռիչքից հետո օդանավի հրամանատարը, որտեղ գտնվում Էին 141 ուղեւոր եւ անձնակազմի 10 անդամ, հայտնել Է «առջեւի շասսիի հիդրավլիկ մեխանիզմի անսարքության» մասին: Ավիաընկերությունում նշել են, որ շասսին դուրս հանելու մի քանի փորձերից հետո ինքնաթիռը հաջողությամբ վայրԷջք Է կատարել առանց դրա օգտագործման: ՎայրԷջքից հետո ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին տարահանել են փչովի սանդուղքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում