Նիկոլ Փաշինյանը խոստանում է կուտակային համակարգի հետ կապված հանրության համար ընկալելի լուծումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է կենսաթոշակների կուտակային համակարգի հետ կապված առաջարկել հանրության համար ընկալելի լուծումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն այդ մասին ասաց ՀՀ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը: Առաջիկայում բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ տեղի կունենա քննարկում, և մենք կտեսնենք, թե ինչ իրողություններ կան: Շատ կարևոր եմ համարում, որ մենք արձանագրենք իրողությունները և առաջարկենք կոնկրետ լուծումեր: Մենք կարծում ենք, որ կառաջարկենք լուծումներ, որոնք ընկալելի կլինեն հանրության համար»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ ցանկացած որոշման վերաբերյալ, որի նկատմամբ կա հանրային հետաքրքրություն, կառավարությունը հանրության հետ բաց երկխոսություն պետք է ունենա: «Եթե մենք որևէ փաստարկով համոզվել ենք, որ այս կամ այն որոշումը ճիշտ է կամ սխալ, պետք է կարողանանք նույն փաստարկներով դա համոզել հանրությանը»,- ասաց վարչապետը:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ կուտակային համակարգի պարտադիր կոմպոնենտը հանվի, Փաշինյանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ կքննարկվի իրավիճակը, որովհետև կարող է պարզվել, որ այդ համակարգն արդեն որոշակի գիծ է անցել: Ես կարծում եմ, որ քննարկումների արդյունքում կառաջարկվեն լուծումներ, որոնք հասկանալի կլինեն հանրությանը»:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով