Բիզնեսը գնային սրբագրումներ է անում. տնտեսագետը՝ շաքարավազի, բանանի և այլ ապրանքների էժանացման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրում ստեղծված իրավիճակը ինքնաբերաբար բերել է նրան, որ որոշ շուկաներում բիզնեսը վերանայում է իր գնային քաղաքականությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում որոշ ապրանքների, մասնավորապես, շաքարավազի, բանանի շուկաներում գների նվազեցմանը:

«Դեռևս կառավարությունը ծրագիր չի ներկայացրել, քաղաքական լծակ չի կիրառել, բայց բիզնեսն ինքնաբերաբար գնում է այսպիսի գնային սրբագրումների: Բիզնեսը շատ լավ հասկանում է, որ գների մեջ դրված ստվերային բաղադրիչը վաղ թե ուշ ուսումնասիրվելու է և հնարավոր է ինչ-որ ժամանակ հետո իրենց առաջ հաշիվ դրվի: Դրա համար խելացի գործարարները գնում են այդ քայլին: Խորհուրդ կտայի մյուս գործարարներին ևս, եթե այդպիսի խնդիրներ ունեն, արագ, որքան հնարավոր է շուտ, գնան ողջամտության տիրույթ: Գներ-որակ հարաբերակցությունը պետք է լինի ոչ միայն պարզապես շահույթ ապահովող լծակ, այլև՝ լինի արդար, շուկայում երկարաժամկետ մրցակցային պայմաններով գործելու հնարավորություն տվող նշաձող»,-ասա Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետը կարծում է, որ առաջիկայում վառելիքի, պարարտանյութերի, դեղորայքի, շինանյութի, փայտանյութի շուկաներում գների վերանայում՝ իջեցման ուղղությամբ, ևս պետք է սպասել: Ըստ նրա՝ խոշոր ներկրողների շուկաները բնականաբար ուսումնասիրվելու են և նոր իշխանությունը չի կարող քայլեր չանել:

«Ի՞նչ պետք է անի բիզնեսը: Պետք է կուտակած կապիտալն այլ ոլորտներում տեղաբաշխի, գնա դիվերսիֆիկացման, լինի ճկուն ու շուկայում դիմադրող՝ երկարաժամկետ մնալու համար: Պարզ է, որ եթե ունենան ներկրման մի քանի բիզնես իր գերշահույթով ու դա նվազի, ապա շատ արագ կլինի սնանկացում: Հետևաբար, ելքը դիվերսիֆիկացիան է»,-հավելեց նա:

Նախորդ շաբաթ արձանագրվեց շաքարավազի գնի անկում՝ 1 կգ-ի համար 390-ից հասնելով 340 դրամի։ Իսկ բանանն էժանացել է՝ կիլոգրամի 900 դրամի փոխարեն դառնալով 550- 600 դրամ։

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան