Արմավիրի հիվանդանոցներում բուժում է ստանում թունավորմամբ հոսպիտալացված 28 հիվանդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արմավիրի մարզում արձանագրված թունավորման հետևանքով հոսպիտալացված 80 հիվանդից ժամը 12:00 դրությամբ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում բուժումը շարունակում են 28-ը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից, բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
ԱրմավիրիմարզիԱրևադաշտգյուղիմոտակայքումգտնվողխաղողագործությամբզբաղվող «Հայաստանիհողեր»փակբաժնետիրականընկերությանաշխատակիցներըմայիսի 17-իսննդայինթունավորմանախտանիշովդիմելենհիվանդանոցներ։ՀոսպիտալացվածներըանհրաժեշտբուժումենստանումԱրմավիրիևՄեծամորիբժշկականկենտրոններում:Արձանագրվածզանգվածայինթունավորմանդեպքիցտուժած 80քաղաքացիէհոսպիտալացվել:
Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ` թունավորման պատճառը պարզելու համար: