Գյումրիում կրակոցներ են հնչել. կա երկու զոհ

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հնչել են կրակոցներ, կա 2 զոհ: Ինչպես «Արմեպրես»-ին տեղեկացրին Գյումրի բժշկական կենտրոնից մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներով երկու քաղաքացի: Նրանք են Գյումրի քաղաքի բնակիչներ Վարդան Կ.-ն եւ Թելման Կ.-ն: Բժշկական կենտրոնում հաստատվել է նրանց մահը:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանությունն ահազանգ ստացել է բժշկական կենտրոնից:

«Անմիջապես օպերատիվ խումբը պարզել է դեպքի վայրը, որը հանդիսանում է Գյումրու Միասնիկյան փողոցի տարածքը: Տվյալ պահին այդ վայրում օպերատիվ խումբը կատարում է անհրաժեշտ քննչական գործողություններ: Սպանվածներն, ըստ տվյալների, հանդիսանում են հորեղբոր որդիներ: Հարուցվել է քրեական գործ: Այս պահին կատարվում են բազմածավալ քննչական և օպերատիվ հետախուզական աշխատանքներ՝ հանգամանքները և մեղավորին, կամ մեղավորներին բացահայտելու ուղղությամբ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից