Ցեղասպանագետը հորդորում է հայ մասնագետներին թուրք հասարակությանը հասանելի դարձնել Ցեղասպանության մասին արխիվային փաստաթղթերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի պատմաբան, հայտնի ցեղասպանագետ Հիլմար Կաիզերը, ով առավելագույնս հետազոտել է թուրքական արխիվները հավաստիացնում է, որ Հայոց ցեղասպանության մասին քննարկումները ներկայում ընթանում են միայն քաղաքական հարթակներում: 2009 թվականից հարցի շուրջ գիտական քննարկումերն իրենց վերջնակետին են հասել, այլևս դրանց կարիքը չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կաիզերը Հայոց ցեղասպանության փոխարեն հաճախ է օգտագործում լիակատար բնաջնջում տերմինը: «Հակառակ այն բանի, որ թուրքական կառավարությունն անընդհատ ժխտում է կատարվածը,արխիվներում գտնվող փաստաթղթերը հակառակն են ապացուցում : Տեղեկագրերն ամենայն մանրամասնություններով փաստարկում են հայերի զանգվածային բնաջնջումը: Ընդ որում` տարբեր պետությունների արխիվներ նույն պատմությունների մասին են խոսում»,-ընդգծեց նա:

Ցեղասպանագետի խոսքով՝ թուրքական արխիվները բաց են, բայց ոչ ամեն ինչն է, որ քարտագրված է: Օրինակ, հասանելի չեն հայկական ունեցվածքին վերաբերող փաստաթղթերը, Օսմանյան պետության ներքին գործերի նախարարության հայերի տեղահանությամբ զբաղվող բաժնի փաստաթղթերը, ոստիկանական փաստաթղթերի մի մասը: «Ռազմական արխիվում տիրող իրավիճակը խիստ անմխիթար է: Փաստաթղթերը մատչելի չեն հանրության համար: Ղեկավարություն ինչ ուզում, այն էլ տալիս է»,-հավելեց նա:

Հիլմար Կաիզերը ուրախությամբ փաստեց, որ վերջին տարիների Հայաստանում հրապարակվել են Հայոց ցեղասպանության մասին երկու շատ կարևոր աշխատություններ, որոնք ազդեցություն են գործում ընդհանուր գիտահետազոտական դաշտի վրա: Դրանք են Վերժինե Սվազլյանի հիմնարար աշխատությունն ու Հայաստանի ազգային արխիվի կողմից Հայոց ցեղասպանության վերապրածների հուշերի բազմահատոր հրատարակությունը: «Շատ լավ աշխատանք տարվում է, բայց ցավոք շատ քիչ ծավալով: Հայաստանում Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերը հիմնականում հրատարակվում են հայերեն լեզվով, հայ ընթերցողի համար, մինչդեռ նմանատիպ աշխատությունները պետք է թարգմանվեն արևմտյան , ռուսերեն, թուրքերեն լեզուներով»,-նշեց Կաիզերը:

Գերմանացի պատմաբանին 1995-2005 թվականներին քաղաքական նկատառումներով Թուրքիայում արգելում էին օգտվել գրադարաններից:

Հայերեն العربية

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով