Սպորտ

«Հոմենըթմեն»-ը բասկետբոլի Լիբանանի չեմպիոնն է

1 րոպեի ընթերցում

«Հոմենըթմեն»-ը բասկետբոլի Լիբանանի չեմպիոնն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի Հայ մարմնակրթական ընդհանուր միության տղամարդկանց բասկետբոլի թիմը դարձավ Լիբանանիչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակչում «Հոմենըթմեն»-ը մրցում էր «Ռիադ»-ի հետ: Թիմերը պետք է մրցեին 7 խաղում և երկրի չեմպիոն կոչումը կնվաճեր 4 հաղթանակ տոնած ակումբը: «Հոմենըթմեն»-ին հաջողվեց դիմակայության 4:3 հաշվի շնորհիվ դառնալ Լիբանանի չեմպիոն:

«Հոմենըթմեն»-ի բասկետբոլի թիմը հիմնադրվել է 1918 թվականին և համարվում է Լիբանանի հնագույն բասկետբոլային ակումբներից մեկը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում