Սպորտ

Ազատ ոճային ըմբիշ Ռաֆայել Հարությունյանը դարձավ Եվրոպայի պատանիների չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշ Ռաֆայել Հարությունյանը դարձավ Եվրոպայի պատանիների չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Ռաֆայել Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնության 45 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը 10:0 հաշվով հաղթեց Մակեդոնիան ներկայացնող Բեսիր Ալիլիին` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 51 կգ քաշային Մանվել Խնձրցյանը հասել էր եզրափակիչ, որտեղ 0:10 հաշվով պարտվեց թուրք Ադեմ Բուրակ Ուզուին և դարձավ արծաթե մեդալակիր:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում