Life

Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը» նկարը 157,2 մլն դոլարով վաճառվել Է Նյու Յորքի աճուրդում

1 րոպեի ընթերցում

Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը» նկարը 157,2 մլն դոլարով վաճառվել Է Նյու Յորքի աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի (1884 – 1920) վրձնի «Պառկած մերկ կինը» (Nu couche (sur le cote gauche) նկարը մայիսի 14-ին ռեկորդային 157,2 միլիոն դոլարով վաճառվել Է Նյու Յորքի աճուրդում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sotheby’s աճուրդային տունը, որը կազմակերպել Էր իմպրեսիոնիզմին եւ արդի արվեստին նվիրված աճուրդը:

«Ամեդեո Մոդիլյանիի 1917 թվականի «Պառկած մերկ կինը» գլուխգործոցը վաճառվել Է 157,2 միլիոն դոլարով՝ Sotheby’s-ի պատմության մեջ ամենաբարձր աճուրդային գնով»,- նշված Է Tweitter-ում աճուրդային տան հաղորդագրության մեջ: Գնորդի անունը չեն հայտնում: Նյու Յորքի աճուրդում իրացված մյուս նկատելի լոտերն են դարձել իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Հանգիստ» (Le Repos, 1932) կտավը, որը վաճառվել Է 36,9 միլիոն դոլարով՝ 25 – 35 միլիոն գնահատման արժեքի դեպքում, եւ ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեի (1840 – 1926) «Առավոտը Սենի վրա» (Matinee sur la Seine, 1896) նկարը, որը վաճառվել Է 20,6 միլիոն դոլարով (18 – 25 միլիոն նախնական գնի դեպքում), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում