Հասարակական

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է

1 րոպեի ընթերցում

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում եւ աշխարհի մյուս երկրներում մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւով հռչակվել է 1993 թվականին, հաղորդում է«Արմենպրես»-ը:

Տոնը հնարավորություն է տալիս պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակայնության, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, ուշադրությունը հրավիրել ընտանիքի հիմնախնդիրների, ի պաշտպանություն ընտանիքի միջոցառումների եւ նպատակային ակցիաների անցկացման վրա, նշում են ՄԱԿ-ում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի որոշմամբ մայիսի 15-ը ճանաչվել է որպես Ընտանիքի օր: Դրա հետ կապված` Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ` «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու համար:

Ընտանիքի օրը, Հայաստանից բացի, տոնում են Սլովակիայում, Լատվիայում, Լիտվայում, Չեխիայում, Տաջիկստանում, Հունաստանում, այլ պետություններում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում