Հասարակական

ԱՆ նախարարը կուսումնասիրի ստոմատոլոգիական ծառայությունների հարկման և հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված խնդիրները

1 րոպեի ընթերցում

ԱՆ նախարարը կուսումնասիրի ստոմատոլոգիական ծառայությունների հարկման և հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը կուսումնասիրի ստոմատոլոգիական ծառայությունների հարկման մեխանիզմները, կքննարկի դրանք մասնագետների և Պետական եկամուտների կոմիտեի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ տեղեկատվություն կտրամադրի նաև հնարավոր փոփոխությունների և դրանց ժամկետներիմասին: «Մոտ օրերս սոցապ նախարարության հետ կքննարկենք նաև հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված խնդիրները: Կտեղեկացնեմ վեր հանված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին»,-տեղեկացրել է առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանը խնդրում է ըմբռնմամբ մոտենալ հազարավոր հաղորդագրություններին իր կողմից չարձագանքելու փաստին: «Ես դեռևս 1 օր եմ աշխատանքի գնացել և ֆիզիկապես չեմ հասցրել ծանոթանալ նախարարության շրջանակում իրականացվող բոլոր ծրագրերին»,-նշված է Թորոսյանի գրառման մեջ:

Արսեն Թորոսյանը ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել մայիսի 12-ին՝ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում