Սերժ Սարգսյանն ապրիլին օտարերկրյա որևէ առաջնորդի հետ Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու հարց չի քննարկել. Նաիրի  Պետրոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու օրերին օտարերկրյա որևէ առաջնորդի հետ երկրում արտակարգ դրություն սահմանելու հարց չի քննարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը` արձագանքելով Reuters գործակալության հոդվածին, թե հրաժարականի մասին հայտարարելուց մեկ օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ռուսաստանցի պաշտոնյաների, ինչպես նաև իր թիմի անդամների հետ և քննարկել երկրում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը:

«Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար կցանկանայի հայտնել Մարգարիտա Անտիձեին (Reuters-ի հոդվածի հեղինակն է-խմբ.), որ 2018-ի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ երկրի առաջնորդի հետ չի քննարկելարտակարգ դրություն սահմանելու հարցը»,- նշում է Նաիրի Պետրոսյանը:

Reuters գործակալությունը, իր դիվանագիտական աղբյուրին հղում անելով, գրել էր, թե ապրիլի 22-ին՝ իր հրաժարականի մասին հայտարարելուց մեկ օր առաջ, ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ռուսաստանցի պաշտոնյաների, ինչպես նաև իր թիմի անդամների հետ և քննարկել երկրում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ