Քաղաքականություն

Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

1 րոպեի ընթերցում

Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Դավիթ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարար»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու է Դավիթ Տոնոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում