Քաղաքականություն

Կոռուպցիան պետք է արմատախիլ անենք. Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ոստիկանության և ԱԱԾ պետերի նշանակումները

4 րոպեի ընթերցում

Կոռուպցիան պետք  է արմատախիլ անենք. Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ոստիկանության և ԱԱԾ պետերի նշանակումները

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանից և Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանից ակնկալում է լրջագույն արդյունքներ:

«Մեր հեղափոխությունը նոր էջ է բացում: Հեղափոխությունից առաջ ես ու Վալերի Օսիպյանը, դուք և Վալերի Օսիպյանը, մենք և ոստիկանությունը ֆիզիկապես գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում, և ես մտածեցի, որ այս որոշումը պետք է խորհրդանշանական նշանակություն ունենա: Պետք է բոլորս այս որոշումից հետո նույն կողմում հայտնվենք: Սա խորհրդանշական է, և պետք է փշալարերի մշակույթը փորձենք Հայաստանի Հանրապետությունից վերացնել: Հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը, որովհետև այսօր ոստիկանությունից շատ բան է կախված, մասնավորապես, իրավակարգի, օրինականության, քաղաքացու ինքնազգացողության առումով: Վալերի Օսիպյանի առջև շատ հստակ խնդիրներ եմ դրել, որ ՀՀ քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված, և որևէ բան չպետք է սպառնա նրանց այս զգացողությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ԱԱԾ գործառույթների մեջ շեշտել է երկու խնդիր: «Ըստ էության, այն գործառույթները, որոնք կապված են հակահետախուզության, հետախուզության հետ՝ ԱԱԾ-ն պետք է լիարժեք կատարի, որովհետև սա անվտանգության արտաքին կոմպոնենտն է: Գիտեք, որ ԱԱԾ-ն զբաղվում է հիմնականում մաքսային գործառույթներով, մաքսանենգության հետ կապված հանցագործություններով, և ԱԱԾ առաջիկա խնդիրներից պետք է լինի ընդհանրապես բացառել մաքսային ոլորտում որևէ կարգի չարաշահումը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ԱԱԾ-ն պետք է լրջագույն գործառույթներ իրականացնի կոռուպցիայի դեմ պայքարում:

«Իհարկե, սա վերաբերում է նաև ոստիկանությանը, և մենք պետք է կոռուպցիան ուղղակի արմատախիլ անենք Հայաստանի Հանրապետությունից ու դա պետք է անենք շատ արագ, չափազանց արագ: ՀՀ քաղաքացիներն ամեն օր դա պետք է զգան: Այս գործառույթների իրականացման մակարդակից է կախված լինելու ոստիկանության պետի և ԱԱԾ-ի աշխատանքի գնահատականը: Մեզ պետք են լինելու արդյունքներ, ժողովրդին պետք են տեսանելի արդյունքներ, և մենք այս պահից սկսած և հետագայում պաշտոնյային գնահատելիս պետք է ելնենք այն արդյունքներից, որոնք նրանք ցույց կտան: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիները պետք է շատ արագ տեսնեն այդ արդյունքները և գոհ լինեն ԱԱԾ և ոստիկանության աշխատանքից՝ մաքսային ոլորտում, ճանապարհային ոստիկանությունում, ոստիկանության որակի հետ կապված և այլն»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով՝ կադրային այս նշանակումների իմաստը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել անվտանգ, իրավունքներն առավել պաշտպանված դարձնելն է: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ գործառույթը լիարժեք կիրականացվի ԱԱԾ նոր տնօրենի և ոստիկանության նոր պետի կողմից:

«Ակնկալում եմ, որ հանրությունը, որպես բարձրագույն իշխանություն, ինչպես իմ, ինչպես այլ պաշտոնյաների, այնպես էլ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի աշխատանքը կպահի վերահսկողության ներքո, և մենք կունենանք մի իրավիճակ, որից գոհ կլինենք բոլորս»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Հայաստան

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Մարզեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Մարզեր

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

Մարզեր

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում