Արդարադատության նախկին նախարարի պնդմամբ` նոր կառավարությունը պետք է քաղաքական համակիրներից բաղկացած լինի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նոր կազմավորվող կառավարությունում պետք է լինի քաղաքական համակիրներից կազմված թիմ, որտեղ կլինի թիմային աշխատանք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

«Հեղափոխական ալիքի հիման վրա ձևավորված նոր իշխանությունը պիտի ունենա կառավարություն, որն իրենից քաղաքական համակիրների թիմ պիտի ներկայացնի: Բնականաբար, սա չի նշանակում, որ այս կառավարությունում չպետք է լինեն տեխնոկրատներ, քաղաքական համաձայնությունների արդյունքում առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Միակ կարևոր հանգամանքն այն է, որ նոր թիմը պետք է լինի համակիրների թիմ` մարդիկ, ովքեր մտածում են նույն կերպ, մարդիկ, ովքեր ունեն իրենց առջև դրված նույն նպատակները և մարդիկ, ովքեր մտահոգ են միևնույն խնդիրների շուրջ»,- նշեց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի նախկին կառավարություններում աշխատել են շատ լուրջ և պրոֆեսիոնալ մարդիկ, բայց եղել է մի խնդիր` քաղաքական համակիրների կուռ թիմ չի եղել, որն իր առջև դրված խնդիրները լուծեր թիմային սկզբունքով:

«Կառավարության կաբինետի յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանատվություն զգա ոչ միայն իր ոլորտի համար, այլև ընդհանրապես կառավարության գործունեության համար»,- ընդգծեց նախկին նախարարը:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանում կլինի այնպիսի կառավարություն, որտեղ ներկայացուցիչները կաշխատեն թիմային սկզբունքով:

Մանուկյանը ցանկություն հայտնեց, որպեսզի Հայաստանը գնա դեպի կայացած քաղաքական համակարգ ունեցող երկիր, որտեղ ոչ միայն իշխանությունն է ձգողական ուժը, այլև քաղաքական թիմերն ու գաղափարները: Նա հենց դա է համարում քաղաքական դաշտում մրցակցություն ունենալու ճանապարհը և իրական պառլամենտարիզմ ունենալու ճանապարհը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին