Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը տասն անգամ ավելի բարձր է. Նախագահ Արմեն Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններից հետո Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը տասն անգամ ավելի բարձր է, քան սրանից մեկ ամիս առաջ էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Պետք է հպարտ լինել այսօրվա Հայաստանով: Հպարտ, որովհետև կարողացանք անել այնպիսի մի բան, որ որևէ ուրիշ երկիր կամ պետություն վերջին տարիներին, տասնամյակներին չի կարողացել անել: Դա հեղափոխություն է հայկական ձեւով, որտեղ մարդիկ հեղափոխություն են անում առանց ընդհարումների, ծաղիկներով և ժպիտով, ուրախությամբ և փուչիկներով»,-ասաց նա:

Լրագրողի այն հարցին, հանդիպել է արդյոք Արմեն Սարգսյանը Հանրապետության երրորդ նախագահի հետ, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ թեյ է խմել Սերժ Սարգսյանի հետ: «Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ, քննարկել եմ իրավիճակը, միասին թեյ ենք խմել»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նա շնորհավորեց նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ նշելով, որ մեդիան ևս լուրջ ներդրում ունի այս փոփոխություններում: «Ոչ միայն ես, այլ ամբողջ աշխարհը գնահատում է դա: Մենք պետք է այդ ողջ դրական էներգիան, եռանդը ներդնենք, որպեսզի մեր երկիրը կառուցվի և դառնա ավելի լավը»,-նշեց նա:

ՀՀ չորրորդ նախագահը վստահեցրեց, որ հայրենադարձություն անպայման լինելու է: «Ցանկացած հայի հայրենիքն այստեղ է: Ես տեսնում եմ՝ վերադարձ արդեն կա, ամեն ինչ կախված է լինելու մեզնից: Եթե որոշ ժամանակ անց այդ դրական էներգիան լինի և երկիրը գնա առաջ, եթե դրական քայլերը լինեն, ապա կարծում եմ, որ վերադարձ անպայման կլինի»,-հավելեց նախագահը:

Ապրիլի 13-ից Երևանում ընթացել են բողոքի ակցիաներ, որոնք գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 17-ին նա հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Մայիսի 1-ին խորհրդարանը ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի ունեցավ մայիսի 8-ին, որտեղ ձայների մեծամասնությամբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը:
Հայերեն العربية English

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին