Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանն առաջին ելույթն է ունեցել Հանրապետության հրապարակում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ընտրվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղևորվեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ առավոտից հավաքված մարդիկ սպասում էին նրան: Հրապարակում բեմահարթակից Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսքով դիմեց հայ ժողովրդին:

«Այսօր դուք հաղթեցիք: Այսուհետ երբեք որևէ մեկը չի համարձակվի որևէ ոտնձգություն անել ընդդեմ ձեր այս հաղթանակի: Բայց ես ուզում եմ հստակ արձանագրենք, թե որն է ձեր հաղթանակը: Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ: Կապ չունի թե ով կլինի վարչապետ, այսօր և սրանից հետո մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով է լինելու իշխանության մեջ: Այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ պետական պաշտոնները, լինի նախագահը, վարչապետը, թե Ազգային ժողովի պատգամավորը, ընդամենը ծառայություն են ժողովրդին:

«Սրանից հետո ժողովուրդը պետք է հոգ տանի, որ բոլոր պաշտոնյաններն ազնիվ, անմնացորդ ծառայեն ժողովրդին, հակառակ դեպքում կանի իր քայլն այնպես, ինչպես արեց 2018 թվականին: Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը հայտարարում եմ, որ ծառայում եմ հայ ժողովրդին, ծառայում եմ Հայաստանի քաղաքացիներին, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Եվ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք ու մեր երեխաները, որ արդեն ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում»,-հավելեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Հայերեն العربية English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը