www.e-request.am-ը կնպաստի պետական մարմինների կողմից իրականացվող գործունեության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի 524-Ն որոշմամբ ներդրվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող հարցումների միասնական www.e-request.am հարթակը: Հարթակի նպատակն է քաղաքացիներին ընձեռել հնարավորություն էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարցում, դիմում կամ բողոք տեղեկատվություն տնօրինող պետական մարմիններին և էլեկտրոնային եղանակով ստանալ պատասխան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Որոշման հիման վրա առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է արդիականացնել բոլոր պետական մարմինների էլեկտրոնային կայքերը՝ նախատեսելով միասնական պաատուհան էլեկտրոնային եղանակով հարցումներ ներկայացնելու համար: Նշված միասնական պատուհանի միջոցով քաղաքացիները մուտք կգործեն էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակ, որի միջոցով կուղարկեն համապատասխան հարցումներ, ինչպես նաև հնարավորություն կստանան գնահատել համապատասխան պետական մարմինի կողից մատուցվող ծառայությունների որակն ու ժամկետները:

Հատկանշական է, որ Հարթակում առկա վիճակագրական պատկերներից երկուսը ձևավորվում են քաղաքացիների կողմից ներկայացված կարծիքի հիման վրա՝ հաշվի առնելով իրենց գոհունակությունը տեղեկատվություն տնօրինող պետական մարմինների կողմից ներկայացված պատասխանի բովանդակությունից և պատասխան գրության ներկայացման ժամկետից:

Միաժամանակ, վիճակագրության ձևավորման այս մոդելը խթան կհանդիսանա պետական մարմինների կողմից իրականացվող գործունեության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման համար:

Բացի այդ՝ հաշվի առնելով էլեկտրոնային կառավարման գործիքների զարգացման միտումները Հայաստանում, անխուսափելի է դառնում թղթային փաստաթղթաշրջանառությանը զուգահեռ էլեկտրոնային նորարար գործիքների ստեղծումը՝ դրանով իսկ նպաստելով վարչարարության ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին