Հասարակական

ՄԻՊ-ը ԿԳՆ-ին կառաջադրի Շիրակի պետական համալսարանում խնդիրներն իրավասության սահմաններում հանգուցալուծելու պահանջներ

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը ԿԳՆ-ին կառաջադրի Շիրակի պետական համալսարանում խնդիրներն իրավասության սահմաններում հանգուցալուծելու պահանջներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի պետական համալսարանի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ լրատվական ծառայությունից, սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկումը վկայում է, որ վկայակոչվող խնդիրները լուծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցները բավարար չեն։

«Այս դիրքորոշումը հաստատվում է նաև համալսարանի մի խումբ ուսանողների, նրանց ծնողների, համալսարանի որոշ աշխատակիցների Պաշտպանին հասցեագրած դիմումներով, ինչպես նաև համալսարանի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունների կազմակերպման գործընթացի, համալսարանի գիտական խորհուրդի էթիկայի հանձնաժողովի ստեղծման արդյունքում դասախոսների աշխատանքից հեռացման հարցի շուրջ առաջացած հանրային մտահոգությամբ։ Նշված խնդիրների առնչությամբ Պաշտպանը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կառաջադրի նախարարության իրավասության սահմաններում վկայակոչվող խնդիրները հնարավորինս արագ հանգուցալուծելուն ուղղված պահանջներ։

Վերը շարադրվածով հանդերձ՝ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է կրթական հաստատությանը, անհրաժեշտ է գործել համալսարանի կրթական բնականոն պրոցեսն ապահովելու սկզբունքով»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում