Հասարակական

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 26 տարեկան է

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 26 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, իր խնդիրներին համապատասխան, աջակցում է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում ու զինվորական կառավարման մարմիններում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը և իրավագիտակցության բարձրացմանը: Նաև ռազմական ոստիկանության իրականացրած աշխատանքի շնորհիվ է, որ զինված ուժերում վերջին տարիներին զգալիորեն նվազել է իրավախախտումների թիվը, բարելավվել է զինվորական կարգապահությունը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնագիտական տոնի կապակցությամբ մայիսի 5-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում անձնակազմին ողջունել և խաղաղ ծառայություն է մաղթել ՊՆ ՌՈ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը: ՌՈ մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով, շնորհվել են հերթական զինվորական կոչումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում