Life

Ամերիկացին կերել է 30 հազար Բիգ-Մակ և առողջ է մնացել

1 րոպեի ընթերցում

Ամերիկացին կերել է 30 հազար Բիգ-Մակ և առողջ է մնացել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի Դոն Գորսկեն կերել է 30 հազար Բիգ-Մակ և համաշխարհային ռեկորդ է սահմանել կերած բուրգերների քանակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Լենտա»-ն, այս մասին գրում է USA Today պարբերականը:

Գորսկեն բանտապան է, ով դեռևս մարտ ամսին իր առջև նպատակ էր դրել, որ մինչ մայիս ուտելու է 30 հազար Բիգ-Մակ:

Սովորաբար նա շաբաթական 14 նման բուրգեր է ուտում, դրանք գնելով նախօրոք և տաքացնելով միկրոալիքային վառարանի մեջ:Կյանքի 44 տարիների ընթացքում տղամարդը միայն ութ օր չի կերել Բիգ-Մակ: Գորսկեի հավաստմամբ, նա պարբերաբար բժշկական հետազոտություն է անցնում և նրա մոտ խոլեստերինի մակարդակն ու արյան ճնշումը նորմայի սահմաններում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում