Երաժշտություն

Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ»-ի բեմում ավարտել է մրցութային երկրորդ փորձը

1 րոպեի ընթերցում

Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ»-ի բեմում ավարտել է մրցութային երկրորդ փորձը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մայիսի 4-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում հայաստանյան ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի մրցութային երկրորդ փորձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքը:

Խանաղյանի առաջին փորձը տեղի էր ունեցել ապրիլի 30-ին: Այն մեծ խանդավառությամբ էր ընդունվել կազմակերպիչների կողմից:

Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 8-ին: Սևակը հանդես կգա 16-րդ համարի ներքո՝ կատարելով «Քամի» երգը: Ի դեպ, սա հայաստանյան առաջին մասնակցությունն է, որի ժամանակ երգն ամբողջովին հայերեն կլինի:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում