«Զվարթնոց»-ի մի խումբ աշխատակիցների գործադուլը չի ազդել թռիչքների վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 2-ին իրականացվող ակցիաներին միացել են «Զվարթնոց» օդանավակայանի մի խումբ աշխատակիցներ, սակայն օդանավակայանում ստեղծված իրավիճակը չի խափանել դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող չվերթները:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ժամը 11.00-ի դրությամբ չեղարկվել է միայն «Atlasglobal» ավիաընկերության Ստամբուլից Երևան իրականացվող չվերթը: «Մնացած չվերթներն իրականացվել են ըստ չվացուցակի: Օրինակ, օդանավակայանից իրականացվել է «Mahan Air» ավիաընկերության դեպի Թեհրան չվերթը»,-ասաց նա:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ օդանավակայանի հաշվառման բաժնի աշխատակիցներից մեկը հայտարարում է, որ իրենք էլ են միանում գործադուլին, ապա հայտարարությունից հետո մոտ երկու տասնյակ աշխատակիցներ «գործադուլ» են բղավում:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին խորհրդարանում անցկացված հատուկ նիստում վարչապետ չընտրվելուց հետո, համապետական դասադուլի և գործադուլի կոչ արեց քաղաքացիներին: Մայիսի 2-ի առավոտյան Հանրապետության ավտոճանապարհները փակ են: Առավոտից փակ են միջմարզային, ներհամայնքային, մի շարք ճանապարհներ: Փակ է նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը: Զբոսաշրջիկներն ու ուղևորները ճամպրուկներով ճանապարհն անցնում են ոտքով:

Հայերեն English Русский

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ