Life

Instagram-ում ամենահայտնի հանգստավայր է ճանաչվել «Kihavah Maldives Villas»-ը

1 րոպեի ընթերցում

Instagram-ում ամենահայտնի հանգստավայր է ճանաչվել «Kihavah Maldives Villas»-ը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram-ի լուսանկարների և տեսագրությունների փոխանակման անվճար ծրագրի օգտատերերի հարցումների համաձայն` ամենահայտնի հանգստյան վայր են ճանաչվել Մալդիվյան կղզիներից մեկում գտնվող «Kihavah Maldives Villas» անվամբ վիլլաները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Բաի կղզում գտնվող «Kihavah Maldives Villas»-ի համար քվեարակել է ավելի քան 45 հազար օգտատեր:

«Եվ զարմանալի չէ, որ լուսանկարները այստեղ նույնիսկ անհրաժեշտ չէ մշակել` մաքուր ջուր, չայցելված լողափեր և սեփական լողավազաններով վիլլաներ, որոնք արժանանում են սոցիալական ցանցերի շատ օգտատերերի հավանությանը»,- նշված է հոդվածում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում