Սպորտ

Աբրահամը հաղթեց Նիլսենին և իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար

1 րոպեի ընթերցում

Աբրահամը հաղթեց Նիլսենին  և իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթեցդանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենին և իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում կայացած մենամարտի առաջին ռաունդում Աբրահամը և մրցակիցը միայն կարողացան ուսումնասիրել մեկ մեկու և որևէ լուրջ հարվածներ չկային: Հաջորդ 4 ռաունդներում բռնցքամարտիկներն առավել ակտիվ էին գործում, իսկ Աբրահամը իրենց բնորոշ պաշտպանական ոճից անմիջապես անցնում էր հարվածների: Բայց ի վերջո Աբրահամը հաղթեց մրցավարների միանձնյա որոշմամբ:

Այս մենամարտի հաղթողը դարձավ վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշայինկարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում