Քաղաքականություն

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրի

1 րոպեի ընթերցում

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրի

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։ «Ժողովուրդը պետք է որոշի առաջադրելու այդ թեկնածուին։ Իմ ամբողջ թիմով մեկ մարդու պես մեր ձայնը տալու ենք ժողովրդի թեկնածուին։ Թեկնածու չենք առաջադրելու, պաշտպանելու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին»,-նշեց Ծառուկյանը։

Հաղորդավոր Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ժողովրդի թեկնածուն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է, Ծառուկյանն արձագանքեց․ «Թեկնածուն Նիկոլն է, Սասունն է, Արարատն է, ես նորիից եմ հայտարարում՝ մենք մեկ մարդու նման մեր ձայնը կտանք ժողովրդի թեկնածուին»։

Ապրիլի 28-ին ՀՀԿ-ն ևս հայտարարել է, որ չի առաջադրելու թեկնածու։ ՀՀԿ-ն քննարկի բոլոր թեկնածուների ծրագրերը և մինչև քվեարկությունը կներկայացնի իր որոշումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում