Քաղաքականություն

Փաշինյանը հայտարարեց ապրիլի 29-ից զանգվածային անհնազանդության ակցիաները վերսկսելու մասին

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը հայտարարեց ապրիլի 29-ից զանգվածային անհնազանդության ակցիաները վերսկսելու մասին

ԳՅՈՒՄՐԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ապրիլի 29-ից հանրապետության ողջ տարածքում զանգվածային անհնազանդության ակցիաները վերսկսելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրիում կայացած հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին ներկայացրեց իրենց առաջիկա անելիքները: «Այսօր և վաղը ողջ հանրապետության տարածքում դադարեցրել ենք քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Դա արել ենք երկու պատճառով. առաջին՝ որպեսզի մեր շարժման մասնակիցները երկու օր հանգստանալու հնարավորություն ունենան, որովհետև նրանք այդ իրավունքը վաստակել են, երկրորդ՝ եթե ճանապարհները փակ լինեին, մենք այսօր ո՞նց էինք Գյումրի գալու: Այսօր մեր հիմնական միջոցառումը տեղի է ունենում Գյումրիում, վաղը տեղի կունենա Վանաձորում, և այս ընթացքում մեր բոլոր գործողությունները դադարեցված են: Բայց ապրիլի 29-ից բոլոր գործողությունները սկսվում են կրկնակի թափով և կրկնակի ծավալներով, իսկ մայիսի 1-ին, առավոտյան ժամը 08:00-ին բոլորս հեղեղում ենք Երևան մայրաքաղաքի փողոցները և հրապարակները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե իր մոտեցմամբ՝ խնդիրը նրա մեջ չէ, այլ իր բնորոշմամբ ժողովրդի թեկնածուին վարչապետ ընտրելը: Նրա խոսքով՝ այդ հարաբերակցությունը պետք է արձանագրվի մայիսի 1-ին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրություններում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդի թեկնածուին վարչապետի պաշտոնում պետք է առաջադրեն խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Նա այն կարծիքին է, որ մնացած բոլոր լուծումներն ավելի են խորացնելու առկա ճգնաժամը:

Փաշինյանն անդրադարձավ նաև կարծիքներին, թե իր նախաձեռնած շարժումը քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական պատերազմներ են մղելու Ռուսաստանի դեմ: Նա շեշտեց, որ իրենք երկրի թշնամին չեն, որպեսզի Հայաստանը տանեն ոչ խելամիտ ու արկածախնդիր ճանապարհով: «Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է շարունակի անդամակցել այդ կազմակերպությանը, որովհետև դա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է շարունակի հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին՝ ներառյալ Եվրոպական Միության հետ ստորագրված համաձայնագիրը և Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը:

Հանրահավաքից հետո մասնակիցները երթ իրականացրեցին Գյումրիի փողոցներում:

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում