Նիկոլ Փաշինյանն ակնկալում է «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի հրապարակային դիրքորոշումը վարչապետի ընտրության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեռևս չգիտի, թե ինչպես են պատրաստվում քվեարկել խորհրդարանական «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությանը: Ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ մինչև մայիսի 1-ը «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն հրապարակային կներկայացնեն իրենց դիրքորոշումը: «Նրանք հիմա իրենց դիրքորոշումը չեն հստակեցրել, և ես ակնկալում եմ, որ Դաշնակցությունը և «Ծառուկյան» դաշինքը իրենց դիրքորոշումը հրապարակային կհայտնեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե անգամ «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի աջակցությունը ստանալու դեպքում անհրաժեշտ են լինելու նաև ՀՀԿ-ական պատգամավորների ձայներ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իմաստ ունի, որպեսզի բոլոր պատգամավորների հեռախոսահամարները հրապարակվեն, և քաղաքացիները փորձեն իրենց պատգամավորների հետ կապ հաստատել և ներկայացնել իրենց դիրքորոշումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե վարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը` Փաշինյանը նշեց, որ դրանք անլուրջ խոսակցություններ է համարում:

Նա շեշտեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուկրաինական մայդանի հետ համեմատությունները պարզապես թյուրըմբռնման արդյունք են: Փաշինյանը կարծում է, որ դա այնքան ակնհայտ է, որ դրա մասին նույնիսկ խոսել չարժե: «Այս գործընթացն ամբողջությամբ տեղի է ունեցել ձեր աչքերի առջև: Նույնիսկ մեր ֆինանսական միջոցներն են թափանցիկորեն հրապարակվում: Բոլորը հնարավորություն ունեն ստուգել մեկ կապերը, մեր ֆինանսական աղբյուրները: Սա մաքուր, 100 տոկոսանոց հայկական գործընթաց է: Այստեղ մի լումա անգամ ներդրված չէ օտարերկրյա կազմակերպությունից կամ պետությունից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին