Ռուսաստանն անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ. Զախարովա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը իր կողմից անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու համար, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք մշտական կապի մեջ ենք Երևանի հետ, այն չի կտրվել: Մենք ելնում ենք նրանից, որ կան ժողովուրդներ` հայ և ռուս, և այդ ժողովուրդների միջև եղբայրական, բարեկամական, պատմական կապերի ամրապնդմանը ծառայում են նաև դիվանագետները: Ակտիվ աշխատում են մեր դեսպանատունը Հայաստանում և Հայաստանի դեսպանատունը Ռուսաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ դիվանագետները պետք է մտածեն, թե ինչպես պետք է շարունակել զարգացնել բարեկամական կապերը, որոնք կան երկու երկրների միջև: Նրա գնահատմամբ՝ մինչ այս պահը Ռուսաստանն արել է իրենից կախված քայլերը հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Նրա խոսքով` կարևոր են ինչպես հայ-ռուսական երկկողմ կապերը, այնպես էլ համագործակցությունը տարածաշրջանային ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում: «Մենք կատարել և շարունակելու ենք կատարել մեր ստանձնած պարտավորությունները»,- նշել է Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կկարգավորվի երկխոսության միջոցով և սահմանադրական դաշտում:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ