Քաղաքականություն

Հասարակական կարգը պետք է պահպանվի. Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկել է միջոցներ ձեռնարկել

1 րոպեի ընթերցում

Հասարակական կարգը պետք է պահպանվի. Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկել է միջոցներ ձեռնարկել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձել է հասարակական կարգի պահպանությանը: «Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն, միաժամանակ հարկավոր է ընդգծել զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության պահպանման կարևորությունը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում եմ իրավապահ մարմինների ղեկավարներին՝ ձեռնարկել միջոցներ հասարակական բնականոն կարգը բոլորի կողմից պահպանման և հավաքների ցույցերի ընթացքում հանդուրժողականության մոտեցման շարունակության ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում