Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին. Շավարշ Քոչարյան
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին. Շավարշ Քոչարյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/931542.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել մեր երկրի ներքին գործերին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Կարևոր է, որ արտաքին գերատեսչությունն այս օրերին աշխատի ավելի ուշադիր և ուժեղացված ռեժիմով: Հիմա բոլոր պետական կառույցները պետք է աշխատեն նույն ռիթմով, որը շատ կարևոր է երկրի համար, անվտանգության համար և նաև միջազգային հեղինակության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը:
Հարցին՝ իշխանությունների փոփոխության պարագայում կշարունակի՞ աշխատել, Շավարշ Քոչարյանն ասաց, որ իր անձնական պլանների մասին ընդհանրապես չի խոսում: «Ամենակարևորն այն է, որ ամեն ինչ պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում՝ օրինականության, սահմանադրության սահմաններում և դրա բոլոր նախանշանները կան»,- ասաց նա: