Անգլիայում 28 հազար դոլարով աճուրդի Է դրվել Սթիվեն Հոքինգի ինքնագրով գիրքը
1 րոպեի ընթերցում
![Անգլիայում 28 հազար դոլարով աճուրդի Է դրվել Սթիվեն Հոքինգի ինքնագրով գիրքը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/931490.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայում 20 հազար ֆունտ ստեռլինգով (28 հազար դոլարով) առցանց աճուրդի Է դրվել անգլիացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի (1942 – 2018) հազվագյուտ ինքնագրով գիրքը: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է Nate D Sanders-ի աճուրդավարների հաղորդագրության մեջ:
Նրանց տվյալներով՝ գիտնականը կարողացել Է վերջին անգամ «Ինդուստրիալ հեղափոխության հնագիտություն» հրատարակության մեջ ստորագրել 1973 թվականին այն բանից առաջ, երբ հիվանդացել Է հազվագյուտ ձեւի կաթվածահարությամբ եւ սկսել Է տեղաշարժվել անդամալույծի սայլակով:
Գրքում, բացի Հոքինգի ինքնագրից, կան նաեւ Քեմբրիջի համալսարանի Տեսական աստղագիտության ինստիտուտի այլ գիտնականների ստորագրություններ:
Գիտնականը 76 տարեկան հասակում այս տարվա մարտի 14-ին մահացել Է Քեմբրիջի իր տանը: