Life

Մելանյա Թրամփի մոմե պատկերաքանդակը հայտնվել Է տիկին Թյուսոյի թանգարանի՝ Նյու Յորքի մասնաճյուղում

1 րոպեի ընթերցում

Մելանյա Թրամփի մոմե պատկերաքանդակը հայտնվել Է տիկին Թյուսոյի թանգարանի՝ Նյու Յորքի մասնաճյուղում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահի տիկնոջ մոմե պատկերաքանդակը հայտնվել Է տիկին Թյուսոյի թանգարանի՝ Նյու Յորքի մասնաճյուղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ առաջին տիկնոջ պատկերաքանդակը՝ կապույտ զգեստով, դրվել Է նախագահ Դոնալդ Թրամփի պատկերաքանդակի կողքին:

Մելանյա Թրամփի մոմե պատկերաքանդակը "Give Melania a Voice" («Մելանյային թույլ տվեք ատահայտվել») խորագրով ցուցադրանքի մի մասն Է, որն այցելուներին թույլ կտա ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 31-ը նախագահի կնոջ անունից հաղորդագրություններ հրապարակել Twitter-ում թանգարանի Էջում: Թանգարանի տնօրենությունը հավաստել Է, որ ամուսնական զույգից ստացվել Է նրանց պատկերաքանդակների ստեղծման թույլտվություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում