Հասարակական

Երևանում ոստիկանների և բժշկի միջև միջադեպ է գրանցվել. վերջինիս վիճակը բավարար է  

2 րոպեի ընթերցում

Երևանում ոստիկանների և բժշկի միջև միջադեպ է գրանցվել. վերջինիս վիճակը բավարար է  

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանի և ոստիկանների միջև միջադեպ է գրանցվել` ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու պատճառով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից:

«Բժիշկը իր պարտականությունները կատարելիս չի եղել, աշխատանքի ճանապարհին ոստիկանների հետ միջադեպ է եղել, քանի որ նա չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Դեպքը տեղի չի ունեցել հիվանդանոցի տարածքում, այլ՝ Հերացու փողոցում:

Բժիշկը եղել է քաղաքացիական հագուստով և համազգեստ այդ պահին չի կրել»,- նշեցին հիվանդանոցից և հավելեցին, որ նրա դեմքի հատվածում թեթևակի սալջարդեր կան:

Այս պահին բժշկի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում, և նա գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

ԱզգայինժողովիպատգամավորՆիկոլՓաշինյաննապրիլի 13-իցԵրևանումակցիաներէկազմակերպում՝դրանքանվանելովքաղաքացիականանհնազանդությանխաղաղակցիաներ:Յուրաքանչյուրօրմարդիկդուրսենգալիսփողոց,փորձումդադարեցնելերթևեկությունը, շարժվում երթերով:Ապրիլի 22-ինՓաշինյանըձերբակալվելէՀՀՀՔԾքննիչիվարույթումքննվողքրեականգործիշրջանակներումհանցագործությանկատարումըկանխելունպատակովՕրենքովսահմանվածկարգիխախտմամբհավաքդիտավորությամբկազմակերպելուևանցկացնելուանմիջականորենծագածկասկածանքով,ՀՀՍահմանադրության 96-րդհոդվածի 2-րդմասիպահանջներիպահպանմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում