Հասարակական

Երևանի հիվանդանոցներում գտնվող հավաքի ընթացքում տուժած 3 անձանց վիճակը բավարար է

1 րոպեի ընթերցում

 Երևանի հիվանդանոցներում գտնվող հավաքի ընթացքում տուժած 3 անձանց վիճակը բավարար է

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիվանդանոցներում ապրիլի 20-ի` ժամը 13։00-ի դրությամբ, բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։ «Արմենպրես»-ին առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ

նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից:

Մեկ տուժած գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում անհրաժեշտ բուժում։

Բժիշկների գնահատմամբ` նրանց վիճակը բավարար է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում