Իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները գտնվում են գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում են գտնվում Փաստաբանների պալատի իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Կենտրոնի բաժնում են փաստաբաններ Արսեն Մկրտչյանը, Վրեժ Խաչիկյանը, Էրեբունիում՝ Հերմինե Միքաելյան, Արմինե Խաչատրյան, Արաբկիրում՝ Սիրուշ Աղվանյան, Կարինե Լալաբեկյան, Մալաթիայում՝ Լևոն Հովհաննիսյան, Շենգավիթում՝ Արման Ստեփանյան, Քանաքեռ-Զեյթունում՝ Մուրադ Ասրյան, Լուսինե Վիրաբյան, Նորքի բաժնում՝ Ինգա Ավագյան: Նրա խոսքով` տեղերում աշխատում են նաև այլ փաստաբաններ:

Ապրիլի 17-ին ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ էր եղել բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան