Քաղաքականություն

Կառավարության առաջին նիստն անցել է առանց մեծ բանավեճերի

1 րոպեի ընթերցում

Կառավարության առաջին նիստն անցել է առանց մեծ բանավեճերի

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված կառավարության առաջին նիստում, որը տեղի ունեցավ դռնփակ, մեծ բանավեճեր չեն եղել: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը: «Նիստում սկզբունքորեն մեծ բանավեճեր չեն եղել, որովհետև հարցերի զգալի մասը նախապես քննարկված էր և անվիճելի: Տեղեկացնեմ, որ նախքան նիստն ունենում ենք նախարարական կոմիտեներ, որտեղ քննարկում ենք հարցերը: Ստացվում է որոշ դեպքերում հակասությունների վերացում, իսկ որոշ դեպքերում, երբ նախարարը պնդում է հակասությունները, դրանք պետք է քննարկի կառավարությունը ողջ կազմով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավիթ Հարությունյանը:

Ավելի վաղ Հարությունյանը կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը պայմանավորել էր նաև տարբեր հարցերի շուրջ բանավեճեր ունենալու հնարավորությամբ: Կառավարության նիստերն անցկացվում են դռնփակ ռեժիմով ապրիլի 9-ից հետո՝ համաձայն ՀՀ նոր Սահմանադրության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում