Life

Amazon Prime ծառայության օգտատերերի թիվը գերազանցել Է 100 միլիոնը

1 րոպեի ընթերցում

Amazon Prime ծառայության օգտատերերի թիվը գերազանցել Է 100 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon ինտերնետ-ռիթեյլերը հայտնել Է, որ Amazon Prime վճարովի ծառայության բաժանորդների թիվն աշխարհում գերազանցել Է 100 միլիոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Գործարկումից 13 տարի անց մենք գերազանցեցինք 100 միլիոն անդամի նշագիծը»,-գրել Է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը բաժնետերերին հղած նամակում:

Մինչ այդ ընկերությունը չԷր բացահայտում ծառայության բաժանորդների թիվը: Վերլուծաբանները ենթադրում Էին, որ ծառայությունից միջին հաշվով օգտվում Է շուրջ 90 մլն մարդ: Prime ծառայությունը տարեկան արժե 99 դոլար եւ իրավունք Է տալիս Amazon կայքով անսահմանափակ թվով ապրանքներ պատվիրել՝ երկու օրվա ընթացքում անվճար առաքմամբ: Բացի այդ, ընկերությունը 8 հազար քաղաքների բնակիչների հնարավորություն Է ընձեռում պատվերն ստանալ գնելու օրը կամ հաջորդ օրը:

Բեզոսի խոսքով՝ ընդամենն անցյալ տարի Prime-ի օգտատերերը պատվիրել Էին 5 մլրդ դոլարից ավելի ապրանքներ: Փորձագետների գնահատումներով՝ վճարովի ծառայության միջին բաժանորդը տարեկան ծախսում Է մոտավորապես 1,3 հազար դոլար՝ սովորական բաժանորդներից կրկնակի ավելի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում