Սպորտ

«Արցախ» բասկետբոլային ակումբը մտավ պատմության մեջ` դառնալով Ա լիգայի առաջին հաղթող». Արեգ Վաթյան

2 րոպեի ընթերցում

«Արցախ» բասկետբոլային ակումբը մտավ պատմության մեջ` դառնալով Ա լիգայի առաջին հաղթող». Արեգ Վաթյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի «Արցախ» բասկետբոլային ակումբը մտավ պատմության մեջ` դառնալով Ա լիգայի առաջին հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Արցախ» ակումբի սպորտային տնօրեն Արեգ Վաթյանը:

«Շատ դժվարին հանդիպում ստացվեց «Արցախ»-«Արթիկ» եզրափակիչում: Մեզ համար դժվար էր խաղալ այսօր, քանի որ տրամադրված էինք նախօրեին: Հայաստանի բասկետբոլի առաջնության եզրափակիչը ստացված է: Լարվածությունը պահպանվում էր մինչև վերջին վայրկյանը: Ուրախ ենք, որ մեր երկրում բասկետբոլը զարգանում է, իսկ Ա լիգան դառնում է կայուն մրցաշար: «Արցախ»-ը մտավ պատմության մեջ` դառնալով Ա լիգայի առաջին հաղթող»,-ասաց Վաթյանը:

Վերջինիս խոսքով` հաջորդ մրցաշրջանում «Արցախ»-ը փորձելու է առավել լուրջ և մեծ թիմ դառնալ: «Փորձելու ենք ավելի ուժեղ թիմ դառնալ` շեշտը դնելով երիտասարդ խաղացողների վրա»,-շեշտեց նա:

Բասկետբոլի Ա լիգայում հաղթող դարձավ Ստեփանակերտի «Արցախ»-ը, իսկ Հայաստանի չեմպիոնը «Արթիկ»-ն է: Առաջնության եզրափակիչի երկրորդ խաղի առաջին քառորդում «Արցախ»-ը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ՝ 19։16։Երկրորդ քառորդում արթիկցիներին հաջողվեց մի պահ առաջ անցնել հաշվի մեջ, բայց «Արցախ»-ը նորից ետ թողեց նրանց՝ 44։35։Մեծ ընդմիջումից հետո «արցախցիները» մնում էին առաջատարի դիրքում (70։61)։ Ի վերջո «Արցախ»-ը հաղթեց 98։90 հաշվով:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում