Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրատվական կայքի գլխավոր խմբագրի դեմ բռնությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է factor.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ իրականացված բռնությունը՝ պահանջելով իրավապահներից պարզել և պատասխանատվության ենթարկել տեղի ունեցածի մեղավորներին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է միության հայտարարությունն ամբողջությամբ.

«Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձինք բռնություն են կիրառել factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ։ Մի քանի երիտասարդներ քաշքշել են լրագրողին, պոկել են նրա լրագրողական վկայականը, ինչպես նաև վնասել են աշխատող օպերատորի տեխնիկան։ Տարածքում գտնվել են բազմաթիվ ոստիկաններ, որոնք, Արևիկ Սահակյանի վկայությամբ, որևէ կերպ չեն փորձել կանխել իր նկատմամբ բռնությունը։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ իրականացված բռնությունը և իրավապահներից պահանջում է պարզել և պատասխանատվության ենթարկել տեղի ունեցածի մեղավորներին։ Ժուռնալիստների միությունը դատապարտում է նաև իրավապահ մարմինների անգործությունը՝ Ոստիկանությունից պահանջելով ծառայողական հետաքննություն իրականացնել և պարզել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու ընթացքում ոստիկանների դրսևորած ոչ համարժեք վարքագծի պատճառները և պատասխանատվության ենթարկել անգործություն ցուցաբերած ոստիկաններին։

Այս օրերին Հայաստանը գտնվում է դրամատիկ իրադարձությունների հորձանուտում, որի առաջին գծում իրենց մասնագիտական գործունեությունը կատարող լրագրողներն են։ Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ բացառելով որևէ իրադրությունում լրագրողների նկատմամբ՝ ինչպես ակցիաների մասնակիցների, այնպես էլ՝ իրավապահ մարմինների կողմից լրագրողներին բռնության ենթարկելու հնարավորությունը»։
Հայերեն Русский

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո