Բրազիլիան կարող է մեծ շուկա լինել հայկական հանքային ջրերի, ալկոհոլային խմիքչների ու սննդամթերքի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիան կարող է մեծ շուկա լինել հատկապես հայկական հանքային ջրերի, պատրաստի սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների, այդ թվում` կոնյակի համար: Այս մասին Երևանում կայացած հայ-բրազիլական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Բրազիլիայի առևտրի և ներդրումների խթանման գործակալության (ApexBrasil) Եվրասիայի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ալմիր Ռիբեյրո Ամերիկոն: «Բրազիլական և հայկական ապրանքների ներկայացվածությունը երկու երկրների շուկաներում դեռևս համեստ է, բայց կարելի է ավելի ակտիվորեն զարգացնել: Սրանք առաջին քայլերն են, բայց հույս ունենք, որ այսուհետ մեր տնտեսական հարաբերություններն ավելի կակտիվանան, քանի որ կա այդ ներուժը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց բրազիլացի պաշտոնյան:

Երկրների միջև գործարար կապերն ամրապնդելու իմաստով ամենամեծ խնդիրն, ըստ Ալմիր Ռիբեյրո Ամերիկոյի, իրար մասին քիչ տեղեկացվածությունն է: «Բրազիլացի գործարարները չգիտեն Հայաստանի մասին, չգիտեն ինչ ներուժ կա այստեղ: Նույն կերպ էլ Հայաստանում տեղյակ են Բրազիլիայի մասին մշակութային առումով, ֆուտբոլի շնորհիվ, բայց գործարար հնարավորությունների վերաբերյալ չգիտեն»,-նշեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով` նմանատիպ հանդիպումները նպաստում են կապերի սերտացմանը, քանի որ տարածությունը հսկայական է և գործարարները միշտ չէ, որ իրար հետ շփվելու առիթներ են ունենում:

Ամերիկոյի տեղեկացմամբ` առաջին անգամ անցկացվող գործարար համաժողովին մասնակցում են Դուբայում, Եվրոպական երկրներում, Ռուսաստանում գործող բրազիլական ընկերությունների ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ բեռնատարների և մարդատար մեքենաների համար ավտոպահեստամասերի, առևտրային նպատակներով օգտագործվող սառնարաններ արտադրող ընկերություններից, որոնք այստեղ փնտրում են գործընկերներ, սուրճի մատակարարներ, էկզոտիկ մրգերի ու հյութերի արտադրությամբ զբաղվողներ:

Հայերեն English

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ