Փաստ մեկնաբանությամբ

Սոցիոլոգը Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում կանխատեսելի էր համարում

2 րոպեի ընթերցում

Սոցիոլոգը Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում կանխատեսելի էր համարում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրենԱհարոն Ադիբեկյանը Հայաստանում ապրիլի 17-ին անցկացված ընտրությունների արդյունքները կանխատեսելի է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Ադիբեկյանն ասաց, որ 100 փորձագետի շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքական դաշտին տեղյակ ամենահարմար քաղաքական դեմքն է: «Հարցվածների 60 տոկոսը որպես վարչապետ տեսնում էր Սերժ Սարգսյանին, 30 տոկոսը՝ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանին, 10 տոկոսը՝ Կարեն Կարապետյանին»,-ասաց նա:

Հանրապետական կուսակցությունն ամենահզոր քաղաքական ուժն է Հայաստանում, որը կարող է թելադրել իր ղեկավարին ինչ դիրքավորում ընդունել քաղաքական դաշտում: Սոցիոլոգի խոսքով՝ իրավիճակն այնպես փոխվեց, որ Սերժ Սարգսյանը քաղաքական նկատառումներից ելնելով համաձայնեց ստանձնել վարչապետի պաշտոնը:

«Հայաստանում մի միջավայր է ստեղծվել, որտեղ ամեն ինչի միակ մեղավորը Սերժ Սարգսյանն է: Այնպիսի տպավորություն է, որ երկրում միայն մի հոգի է որոշում կայացնում, և ամեն ինչի մեջ մեղավորը նա է: Իսկ դա այդպես չէ: Կարեն Կարապետյանը դեռ վարչապետության օրոք էր հայտարարում, որ ստեղծված իրավիճակից միասնաբար պետք է ելք փնտրել»,-ասաց նա:

Անդրադառնալով Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրելու նպատակահարմարությանը՝ սոցիոլոգն ասաց, որ նա շփման բավական մեծ փորձառություն ունի, ինչը շատ կարևոր հատկանիշ է նախագահի համար: «Նա, որպես երկիրը ներկայացնող դեմք, բավական փորձառու է»,- հավելեց Ադիբեկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում