Հասարակական

Սերժ Սարգսյանը Արսինե Խանջյանի հետ նման բովանդակությամբ զրույց չի ունեցել

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Արսինե Խանջյանի հետ նման բովանդակությամբ զրույց չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլում ապրիլի 17-ին տարածվել է կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանի՝Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը: Դրանում հիշատակվել է, դերասանուհու ներկայացմամբ՝ տարիներ առաջ Սերժ Սարգսյանի հետ իր ունեցած «կարճ զրույցից» մի հատված, որում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին վերագրվել են որոշ մտքեր:

News.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ նման բովանդակությամբ զրույց տեղի չի ունեցել, եւ նշված մեջբերումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում