Life

«Ռոսկոմնադզորն» Apple-ից եւ Google-ից պահանջել Է Telegram-ը հեռացնել հավելվածների խանութներից

1 րոպեի ընթերցում

«Ռոսկոմնադզորն» Apple-ից եւ Google-ից պահանջել Է Telegram-ը հեռացնել հավելվածների խանութներից

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսկոմնադզորն» Apple-ին եւ Google-ին պահանջներ Է հղել ընկերությունների հավելվածների խանութներից Telegram մեսենջերը հեռացնելու վերաբերյալ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում: «Ռոսկոմնադզորն» Apple-ին եւ Google-ին պահանջ Է հղել այդ ընկերությունների հավելվածների խանութներից Telegram-ի հավելվածները հեռացնելու մասին: Պատասխանը պետք Է դառնա Telegram-ի հավելվածների հեռացումը»,- հայտարարել են «Ռոսկոմնադզորի» մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ գերատեսչությունում նաեւ խոստացել են արգելափակել Telegram-ի աշխատանքին նպաստող ինտերնետ-ռեսուրսները: Նախօրյակին «Ռոսկոմնադզորն» սկսել Է Telegram մեսենջերի արգելափակումը: Ապրիլի 16-ի երեկոյան գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտնել Է, որ արգելափակվել են մեսենջերի ինը հազար սեփական IP-հասցեներ, ինչպես նաեւ Amazon ծառայության գրեթե 600 հազար IP-հասցեներ, ուր գաղթել Է Telegram-ը: Նաեւ Ժարովը հայտնել Է առաջիկայում ներսարված ռեսուրսի եւս ավելի քան կես միլիոն IP-հասցեների արգելափակման մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում