Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները փակել էին Հաղթանակի կամուրջը. երեխա տեղափոխող մեքենային թույլ չտվեցին անցնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները փակել են Հաղթանակի կամուրջը: «Արմենպրես»-իհաղորդմամբ, Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Բաղրամյան պողոտա շարժվող ակտիվիստները կտրուկ փոխեցին ուղղությունը դեպի Հաղթանակի կամուրջ` հեռացնելու համար այնտեղ գտնվող ավտոքարշակը, որը տեղում էր երթևեկությունը վերականգնելու նպատակով:

Խցանման մեջ հայտնված ուղևորներին, ովքեր երեխայի հետ էին և խնդրում էին բացել ճանապարհն իրենց մեքենայի համար, Փաշինյանը թույլ չտվեց անցել կամրջով ու շարունակելճանապարհը:

Նա նաև իր կողմնակիցներին հանձնարարեց թուլացնել ավտոքարշակի անիվները: Երթի մասնակիցները շարունակեցին երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մի խումբ ակտիվիստներ փակել են Մաշտոցի պողոտայից դեպի Հանրապետության Հրապարակ, Սարյան փողոց, Փակ շուկա և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն տանող հատվածը. Ամիրյան-Մաշտոց խաչմերուկին երթևեկություն չկա:

Այս պահին դադարեցված է երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել են նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից:

Ոստիկանությունը հայտարարել է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ։ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբակային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում։

Հայերեն العربية English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը