Հասարակական

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 13-ին մասնակցել է Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են 2018թ. ՀԱՊԿ հավաքական ուժերի և ստորաբաժանումների օպերատիվ և մարտական պատրաստությանը, տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներին, ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի գործունեությանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հանդիպումներ է ունեցել նաև իր գործընկերների հետ, քննարկել երկկողմ ռազմական համագործակցության օրակարգային խնդիրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում